Հայտնաբերվել են հունիսի 15-ին իրանական Քազվին քաղաքի մոտ վթարված «Տու-154» ինքնաթիռի երեք «սև արկղերից» երկուսը: Իրանի Տրանսպորտի նախարարության տեղեկացմամբ՝ ինքնագիրները լրջորեն վնասված են։
«Սկզբնական շրջանում առաջ էր քաշվել վարկած, համաձայն որի՝ ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել։ Սակայն, ավելի ուշ այդ վարկածը հերքվել է, քանի որ «Տու-154» ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչեւ 180 մարդ, իսկ ինքնաթիռում գտնվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի անդամ»,- գրում է «168 Ժամը» երեկ Caspian Airlnes ընկերությանը պատկանող Թեհրան-Երեւան ավիաչվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի վթարի մասին։
«Պատերազմի վտանգը գնալով աճում է»,-եզրահանգում է «Հայկական ժամանակը»՝ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ վերջին իրադարձությունները վերլուծելուց ու ընդդիմադիր կուսակցությունների հետ զրուցելուց հետո։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է արվում մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, հուլիսի 16-ին տեղի ունենալիք ցույցին։
Ադրբեջանը չի համաձայնի որեւէ ծրագրի, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել է այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նախօրեին ղարաբաղի հարցով Ստեփանակերտում ՀՅԴ-ի կազմակերպած համահայկական խորհրդաժողովի ժամանակ խորհրդաժողովի մասնակիցները պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..