Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.03
Գլխավոր  >  Վիդեո/աուդիո

2010-04-07

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց կայացավ բողոքի ակցիա ի պաշտպանություն S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի։
Մարիամ Սուխուդյանի դեմ քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Մարիամ Սուխուդյանը եւ մի քանի այլ ակտիվ երիտասարդներ ահազանգել էին Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող վիճակի մասին (թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, վատ սնունդ, աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ)։ Գործը քննող ոստիկանները Սուխուդյանի դեմ են մեղադրանք առաջադրել, համարելով, որ նա Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի ուսուցչի դեմ սուտ մատնություն է արել։
Տեսանյութն ամբողջությամբ՝ E-channel.am-ի YouTube-ի ալիքում։
2009-08-19

Խորհրդարանի այգու մուտքը, որ սովորաբար փակ է։ ԱԺ այգու դարպասները բացվում են տարին մի քանի անգամ, մի քանի ժամով՝ համերգներ անցկացնելու համար։
Այս անգամ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի զբոսայգում տեղի ունեցավ Արտո Թունչբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի համերգը:
Համերգը նաեւ նվիրված էր Արմինյան Նեյվի Բենդ-ի ստեղծման 10-ամյակին։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք նկարը։ Ամբողջական տարբերակը՝ Echannel-ի YouTube-ի ալիքում։
2009-08-17

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից անցել է մեկ տարի։ Մարդիկ շարունակում են տառապել պատերազմի հետեւանքներից։ E-channel.am-ը ներկայացնում է Վրաստանի տարածքում ապրող փախստականների եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների մասին պատմող տեսանյութեր։ Տեսանյութը դիտելու համար սեղմեք նկարը։ Ամբողջական տարբերակները՝ Echannel-ի YouTube-ի ալիքում ։
2009-08-07

Կա, արդյո՞ք, ցանկություն Հայաստանի քաղաքական դաշտում փակելու մարտի 1-ի էջը, եւ կան, արդյո՞ք, այդ ցանկությունն ապացուցող քայլեր իշխանության եւ ընդդիմության կողմից։ Համաներումը կարելի՞ է համարել այդ քայլերից մեկը։ Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներով E-channel hյուրասրահում են լրագրող Հրանտ Տեր-Աբրահամյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը եւ վերլուծաբան Արթուր Ավթանդիլյանը։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք նկարը։ Ամբողջական տարբերակը՝ E-channel-ի YouTube ալիքում։
2009-08-05

Հուլիսի 30-ի առավոտյան Հանրապետության Հրապարակում հանդիսավոր միջոցառում անցկացվեց՝ նվիրված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15 ամյակին: Այստեղ սպայի գրքույկ ստացան հայաստանյան եւ արտերկրի մի քանի ռազմական բուհերի շրջանավարտները:

Նրանց շնորհավորելու էին եկել մեր երկրի հոգեւոր, քաղաքական ու ռազմական ղեկավարները։ «Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին»,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ բանակի հզորացման գործում շատ կարեւորելով սպաների դերը:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք նկարը։ Ամբողջական տարբերակը՝ Echannel-ի YouTube-ի ալիքում։

2009-07-30

Եվրադատարանում սկսվել են լսվել Բյուզանդի փողոցի նախկին բնակիչների գործերը։ Անցած ամիս Հայաստան հասավ առաջին վճիռը։ Սեփականության իրավունքը խախտելու համար Հայաստանի կառավարությունը պետք է կա՛ մ մինչեւ սեպտեմբեր հաշտության պայմանագիր կնքի քաղաքացու հետ,կամ էլ փոխհատուցում վճարի։ Երեւանից նմանատիպ 14 գործ կա Եվրադատարանում։
Աուդիո ֆայլը լսելու համար սեղմեք նկարը։
2009-07-21

Երեւանում արդեն 6-րդ անգամ անցկավում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Փառատոնը բացվեց հուլիսի 12-ին ծիրանի օրհնությամբ, ապա՝ «Մերձավոր շրջապատ» ֆրանսիական ֆիլմի ցուցադրությամբ։ Ինչպես բոլոր հեղինակավոր փառատոններում, հյուրերն անցան կարմիր գորգով՝ տեսախցիկներով շրջապատված։
Հյուրերին ողջունեցին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն ու «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։ Փառատոնի այս տարվա ճանաչված հյուրերի շարքում են ազգությամբ լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկին, ճապոնացի Կոհեյ Օգուրին և ամերիկացի Ռոբ Նիլսոնը: «Ոսկե ծիրանը» կշարունակվի մինչեւ հուլիսի 19-ը։
Տեսանյությն ամբողջությամբ՝ E-channel.am-ի YouTube-ի ալիքում։
2009-07-13

Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ։ Փոխքաղաքապետի պատշտոնում վերահաստատվել են Կամո Արեյանն ու Վանո Վարդանյանը։
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին նաեւ քաղաքի բյուջեին, քաղաքաշինական տարածքներին, քաղաքապետարանի աշխատակիցների դրույքաչափերին ու հաստիքացուցակներին վերաբերող հարցեր։
Երեւանի բյուջեն հաստատվեց՝ համաձայն նախկին համայնքային ավագանիների կազմած տարեկան բյուջեի։ Նորը կկազմվի հաջորդ տարի։
2009-07-06

Հունիսի 26-ին 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ ակցիա էր նախատեսված՝ սատարելու «Ժամանակ» թերթի խմբագիր, անազատության մեջ գտնվող Արման Բաբաջանյանին։ Ակցիայի մասնակիցները հազիվ 10-ը հոգի էին, իսկ ոստիկանները՝ առնվազն կրկնակի շատ։ Ոստիկանները պահանջեցին ակցիան տեղափոխել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։ Նրանց խոսքով՝ հատուկ շինությունների, այդ թվում՝ նախագահի նստավայրի առջեւ ակցիա անել չի կարելի։ Ցուցարարները պնդեցին, որ իրենց սահմանադրական իրավունքն էն իրացնում,խաղաղ բողոքի ակցիա է։
Ոստիկանները՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսպյանի գլխավորությամբ, սկսեցին բրդել ու քաշքշել ակցիայի մասնակիցներին, նաեւ՝ ակցիան լուսաբանող լրագրողներին։
Տեսանյությն ամբողջությամբ՝ E-channel.am-ի YouTube-ի ալիքում։
2009-06-26
 
էջեր 11    « Առաջին   1   2   3   4   5   6   7   8   9   10   Վերջին »
 

 

 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio