Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.09
Գլխավոր  >  Լուրեր
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քարոզաշավը մեկնարկեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Այն լեփ-լեցուն էր դաշնակցականներով եւ Դաշնակցության համակիրներով:
2008-01-21 01:24

Մինչեւ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջացառման սկիզբը մարդաշատ դահլիճում հնչում էր Ռուբեն Հախվերդյանի` 2007-ի ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ի համար գրած երգը: Հետո բեմ բարձրացավ

 
ինքը` Ռուբեն Հախվերդյանն ու կատարեց այդ երգը: Երիտասարդ դաշնակցականները ծածանում էին «Ես Վահանի հետ եմ» մակագրությամբ ցուցապաստառներն: Մի քանիսն էլ շուրջպար էին բռնել:

Առաջինը խոսեց Վահան Հովհաննիսյանի շտաբի պետ Արմեն Ռուստամյանը: Նա հիշեցրեց, որ Դաշնակցությունը վերջին անգամ նախագահական ընտրություններին սեփական թեկնածու է առաջադրել 1991թ.-ին: «17 տարի հետո ՀՅԴ-ն սեփական թեկնածուով մասնակցում է նախագահական ընտրություններին»,- նշեց Ռուստամյանը եւ ասաց, որ «պետք է ամեն ինչ անել, որպեսզի 2008թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում ունենանք ազատ քաղաքացիների արդար պետություն»:

«Մեր թեկնածուն իր ամբողջ կյանքով ապացուցել է իր նվիրվածությունը ազգային գաղափարներին»,- Վահան Հովհաննիսյանին ներկայացրեց Արմեն Ռուսատմյանը։

ՀՅԴ թեկնածուն բեմ բարձրացավ «Մեր Վա-հան» վանկարկումների եւ Դաշնակցության համար նախագահական ընտրություններից առաջ գրված նոր` «Միասնության երգ»-ի կատարման ներքո:

«Ես մենակ չեմ, ես ունեմ ամուր, ուժեղ թիմ»,- հայտարարեց Վահան
 
Հովհաննիսյանը եւ բեմ հրավիրեց իր թիմը, «իր ընկերներին»` դաշնակցական նախարարների ու պատգամավորների, կուսակցության ղեկավար կազմին, շարքային դաշնակցականների:

ՀՅԴ թեկնածուն տեղեկացրեց, որ ընտրություններից առաջ իր հետ «Ես Վահանի հետ» եմ կարգախոսով պայմանագիր է կնքել 126 հազար ընտրող եւ բեմ հրավիրեց նրանցից մի քանիսին` ոչ դաշնակցականների: «Վահան, սիրելիս, մեր հույսերը, մեր սրտերը քեզ հետ են»,- ասաց նրանցից տիկին Մարիետան:

Վահան Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց իր ծրագրի հիմնական կետերը, որից հետո հնչեց այդ երեկոյի երրորդ դաշնակցական երգը` «Համայն հայության դաշնակցությունը»:

Ուսանող դաշնակցականները Հայաստանի դրոշը ձեռքներին շուրջպար էին բռնել; Նրանց ոգեւորությունը փոխանցվել էր նաեւ Վահան Հովհաննիսյանի, ով հայտարարելով «Լինենք միասին եւ հաղթանակն ապահովված է», եզրափակեց իր առաջին նախընտրական միջոցառումը:

 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio