Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.08
Գլխավոր  >  Լուրեր
Կապանում ՀՀ նախագահի թեկնածու վարչապետ Սերժ Սարգսյանի հետ այսօրվա հանդիպմանը շտապող ծանոթ ուսուցչուհիներիցս մեկը ճանապարհին հասցրեց պատմել, որ տնօրենն ասել է` անպայման ներկա լինեն` ներկա-բացակա է անելու:
2008-01-24 08:43

Հանդիպումից հետո ցրվող ամբոխի մեջ էլ մի քանի կանանցից լսեցի. «Ներկա-բացական ո՞րն է, ստիպելը ո՞րն… Ով իր ցանկությամբ է գալիս, նա էլ իրականում ընտրելու է»:

Իսկ մինչ վարչապետի ժամանումը, ինչպես մյուս քաղաքներւմ, համերգ էին տալիս հայ էստրադայի աստղերը, ու ՀՀԿ դրոշների եւ լոզունգների կողքին հավաքված դպրոցականների ձեռքին

 
նաեւ երգիչ Արամեի նկարներն էին:

Վարչապետը, դիմելով երեխաներին, ասաց, որ ինքն ուզում է նախագահ դառնալ, որ նրանք միշտ «ա՛յ այսպես կենսախինդ լինեն»:

«Պատերազմն ինձ դարձրել է իրատես. ես, եթե մի բան ցանկանում եմ, ակնարկներ չեմ անում, չեմ սեթեւեթում, դրա համար ուղղակիորեն ասում եմ, որ այո՛, ես ուզում եմ դառնալ հանրապետության նախագահ, - հայտնեց Սերժ Սարգսյանը: - Ուզում եմ դառնալ նախագահ, որ այս երեխաները ավելի շատ ժպտան, որպեսզի այլեւս մեր քաղաքները չռմբակոծվեն, որպեսզի մեր բնակարաններում երեկոյան լույսը միշտ վառվի եւ որպեսզի այս երեխաներն իրենց հայրերի հետ շփվեն ոչ թե հեռախոսով, այլ անմիջապես»:

 
Նա վստահություն հայտնեց, որ ընտրողներից շատերն արդեն կողմնորոշվել են, որովհետեւ մի ամսվա ընթացքում չէ, որ մարդը պիտի համոզի, որ իր օգտին քվեարկեն:

«Թեկնածուն իր անցած ճանապարհով է, որ գալիս է ժողովրդի մոտ, վստահության քվե խնդրում»,- ասաց վարչապետը:

Նա կապանցիներին փոխանցեց, թե անկեղծորեն իրեն համարում է նրանցից մեկը, որովհետեւ ինքն էլ է ծնվել այսպիսի մի քաղաքում, գիտի այսպիսի քաղաքների պրոբլեմները եւ թե ինչպես կարելի է դրանք լուծել:

Վարչապետը խոստացավ այնպես անել, որ որեւէ պարագայում, որեւէ մեկը, ով իրեն սատարել է, երբեք անհարմար վիճակի մեջ չընկնի:

Երբ Սերժ Սարգսյանը եզրափակեց ելույթը «Առա՛ջ, Կապան, առա՛ջ Հայաստան» խոսքերով, երեխաներին ասաց` «ապրե՛ք երեխեք», եւ իջավ ամբիոնից, հավաքված երեխաները սկսեցին գոչել` «Ա-րա-մե, Ա-րա-մե»:

Մինչ Կապան ժամանելը թեկնածուն եղել էր Մեղրի, Ագարակ
 
քաղաքներում: Իսկ հունվարի 23-ին Սյունիք իր այցը վարչապետը սկսել էր Սիսիան, Գորիս եւ Քաջարան այցելելով:

Սիսիանում նա խոստացավ, որ 2012 թ. կունենանք ընդամենը 10 տոկոս աղքատ բնակչություն, իսկ չքավոր բնակչություն ընդհանրապես չենք ունենա, եւ 2012 թվականին երկու անգամ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա:

«Ասածս չի նշանակում, թե ով որ մի բնակարան ունի երկուսն է ունենալու, մեր հարուստները, օլիգարխներն իրենց հարստությունը կրկնապատկելու են: Նշանակում է, որ թոշակները 2 անգամ բարձր են լինելու, համախառն ներքին արդյունքը, բյուջեն 2 անգամ ավելանալու են: Իմ ծրագիրը հիմնված է սիրո, փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտ ձեւավորելու ցանկության վրա: Եվ այս մթնոլորտը մեզ բերելու է հաջողություններ»,- ասաց վարչապետը:

Գորիսի Շինուհայր գյուղում վարչապետը հավաքված դպրոցականների հետ միասին արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Իսկ Գորիսում նախագահի թեկնածուն հիշեցրեց. «Ես ձեզ ԱԺ ընտրություններում ասացի, որ ռազմական օդաչուների մոտ շատ մի լավ ավանդույթ կա. բարդ առաջադրանքը կատարելուց հետո գալիս են եւ ավագ հրամանատարին զեկուցում են հետեւյալ կերպ` «թույլատրեք նկատողություններ ստանալ»: Հիմա ես ձեր օժանդակությամբ նաեւ այդ առաջադրանքը կատարելուց հետո եկել եմ ձեր նկատողությունները ստանալու: Եթե գտնում եք, որ այս ութ ամիսների ընթացքում չեմ արդարացրել ձեր վստահությունը, ապա կարող եք հանգիստ խղճով ուրիշներին քվեարկել, իսկ եթե ոչ, օգնեք, ձեր քվեն տվեք ինձ, որպեսզի գնամ ավելի բարդ աշխատանք կատարելու»:

Արմինե Ավագյան, Կապան

  Կարդալ նաեւ  
ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՔԱՐՈԶԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳՈՎ Է ՍԿՍՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ
ՀԱԿ. «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱՆ Է ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՓԱՍՏԵՐԻ ԱՌՋԵՎ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՐԱՆ
ՀԱԿ-Ը՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ
ԱՅՍ ՇԱԲԱԹ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ՝ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio