Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.09
Գլխավոր  >  Լուրեր
Վանաձորից քիչ հեռու գտնվող Լեռնապատ գյուղում քվեարկության գործընթացը վերահսկում էր ՀՀԿ անդամ, բայց քվեարկության օրը թեկնածու Արամ Հարությունյանի վստահված անձ, գյուղապետ Վանո Եղիազարյանը:
2008-02-20 05:22

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդ Հայկուհի Հարությունյանը երեկ անց է կացրել Լեռնապատի ընտրական տեղամասում: Նա պատմում է, թե գյուղապետը ամեն կերպ փորձել է ուղղորդել ընտրողներին:

«Կանգնում էր քվեախցիկից քիչ հեռու ու սպասում, որ քվեաթերթիկները ցույց տան իրեն»,-ասում է դիտորդը: Գյուղացիները մտնելով տեղամաս՝ առաջի հերթին ողջագուրվում էին գյուղապետի հետ, հետո քվեարկում բաց: Երբ Հայկուհի Հարությունյանը միջամտել է, բողոքել է բաց քվեարկության դեպքերից ու գյուղապետի կողմից համագյուղացիներին գնդիկավոր գրիչներ բաժանելու փաստից, հանձնաժողովի նախագահ Արայիկ Քոչարյանը թույլ չի տվել գրանցման մատյանում արձանագրություն կազմել: «Ուղղակի արգելեցին»,-ասում է նա:
Իսկ գյուղապետը սպառնացել է՝ «սենց չեմ թողնի»:

Դիտորդն ահազանգել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որի անդամները գալով տեղամաս՝ գյուղապետին հորդորել են հարգալից վերաբերվել:

«Ընտրատարածքայինի անդամները իրենց աչքով տեսան գյուղապետի պահվածքն ու քվեարկության գործընթացը, ՕԵԿ ներկայացուցիչ Բարսեղ Մակասյանն էլ ասաց. «Այստեղ քվեարկություն չկա, բարդակ է»»,-ասում է Հայկուհին։

Ընտրատարածքային հանձնաժողովի անդամների գնալուց հետո դիտորդ-գյուղապետ վեճը շարունակվել է: Հայկուհի Հարությունյանը հատուկ կարծիք է կազմել Լեռնապատ գյուղում բաց քվեարկության, գյուղապետի պահվածքի վերաբերյալ: Նա երկու արձանագրություն է գրել նաեւ քվեարկության կարգի խախտումների մասին, որոնցից մեկը վերաբերում էր մոր անձնագրով աղջկա, մյուսը՝ կույր հոր փոխարեն որդու քվեարկության մասին: Նա հիշում է, թե ինչպես Հանրապետական կուսակցության անդամ, Արամ Հարությունյանի վստահված անձ գյուղապետը Դաշնակցության վստահված անձի հետ անընդհատ ստուգում էր քվեարկությանը մասնակցած գյուղացիների ցուցակն ու զանգում-կանչում դեռ չեկածներին:

Այն, որ Վանո Եղիազարյանը միջամտել է քվեարկության գործընթացին, արձանգանքել են միայն ՕԵԿ անդամը եւ Լեւոն Տեր Պետրոսյանի վստահված անձը:
Լեռնապատում Արամ Հարությունյանը հավաքել է մեկ ձայն:

Նաիրա Բուլղադարյան
Վանաձոր

  Կարդալ նաեւ  
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԸ «ԳԵՐԲՆԱԿԵՑՎԱԾ» ԵՆ
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է... ԱՌԱՅԺՄ
ԵԽ ԴԻՏՈՐԴՆԵՐ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»
ՕԵԿ ԱՆԴԱՄԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕԵԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ (VIDEO)
ՕԵԿ-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼ, ԻՆՉՊԵՍ ԸՆՏԱՆԻՔ
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՐԲ ՍԿՍԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԼԻՆԵՆՔ»
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏԱՄՔ է՝ ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՕԵԿ-ԱԿԱՆ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԵՐ ԵՆ ՊԱՏՌՎԵԼ (VIDEO)
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio