Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.08
Գլխավոր  >  Լուրեր
Ելույթ ունենալով այսօրվա հանրահավաքում` Լևոն Տեր-Պետրոսյանը նախ ողջունեց կանանց երթի մասնակիցներին: «Ջերմորեն գրկում ու համբուրում եմ բոլորիդ», - կանանց դիմելով` ասաց առաջին նախագահը: «Դու հաղթիր, մեզ գրկող ու համբուրող կա»,- արձագանքեց կանանցից մեկը:
2008-02-23 08:25

Տեր-Պետրոսյանն ասաց, որ բավարարված է դեպքերի ընթացքից: «Երբ պայքարի են ելնում երկու բևեռ, յուրաքանչյուրն իր սցենարն ու ծրագիրն ունի: Հինգ ամսվա մեր պլանները մենք իրագրծել ենք անբիծ ու ուղղագիծ` առանց շեղվելու»: Տեր-Պետրոսյանի խոսքով` իշխանությունները տարբեր պրովոկացիաների մեջ ներքաշելու փորձեր ձեռնարկել են, սակայն դրանք չեն հաջողել: «Մեր շարժումը թափ է առնում, մեր շարքերը խտանում են», - ասաց նա:

Տարածվող լուրերն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են բռնություններ կիրառել ժողովրդի դեմ,  նպատակ են հետապնդում` «վախ մտցնել ժողովրդի մեջ, այդ կերպ մաշեցնել շարժումը և ոգևորել սեփական թիմին»: Իսկ թիմին ոգևորելու կարիք կա, քանի որ, ըստ Լևոոն Տեր-Պետրոսյանի, «պետական մեքենան ջարդվում է»:

Տեր-Պետրոսյանն իր խոսքն ուղղեց նաև միջազգային դիտորդներին: «Այսօր էլ նրանց աչքի առջև շարունակվում են նույն բռնությունները, որոնք տեղի են ունենում փետրվարի 19-ից սկսած»: Տեր-Պետրոսյանը խոսեց վերահաշվարկի իրենց դիմումների անտեսման փաստի մասին, ասաց, որ ներկայացված երեք հարյուր դիմումներից բավարարվել է միայն մեկը ու վերահաշվարկ կատարվել է միայն մեկ տեղամասում:

«Լինելով նորմալ, ռացիոնալ մարդ` ես մի բան կարող եմ եզրակացնել. արևմուտքը թքած ունի մեր դեմոկրատիայի վրա: Արևմուտքը անկեղծ չէ, որ ուզում է ժողովրդավարություն հաստատել Հայաստանում: Նրան պետք է թույլ, բռնապետական իշխանություն, որպեսզի մշտապես լծակներ ունենա ազդելու»,-եզրակացրեց Լևոն-Տեր Պետրոսյանը:

Տեր- Պետրոսյանը առանձնացրեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պահվածքը: Հիշեցրեց, որ և 2003-ին, և 2004-ին Ղարաբաղից Հայաստան են բերվել հատուկ զորքեր, ու Ղարաբաղը չի կարողացել խուսափել Հայաստանի ներքին կյանքին միջամտելուց: «Ի պատիվ Բակո Սահակյանի պետք է ասել, որ նա ցուցաբերում է պետական այրին վայել դիրքորոշում»,-ասաց առաջին նախագահը:

  Կարդալ նաեւ  
ՁԱՅՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿ ԾԵԾԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԼԻՔԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՎՏԱՆԳԵԼ ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈՒ ԱԿՏԻՎ»
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ
ԹԻՎ 34/26 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 63-ՈՎ
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԵՄ
ՕԵԿ-Ը ԿԸՀ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ 7 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ...» (VIDEO)
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏԱՆ ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ ԱԺ-ՈՒՄ ՈՒՆԻ ՀԶՈՐ ՖՐԱԿՑԻԱ»
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
7 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻԱՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԹ Է ԿԱՅԱՑԵԼ (VIDEO)
ԵՐԵՎԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio