Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.09
Գլխավոր  >  Լուրեր
«Ժառանգության» հուլիսի 24-ին կայացած վարչության նիստում որոշվել է, որ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության եւ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը կքննարկվեն միայն Կոնգրեսի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից հետո։
2008-07-25 01:46

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը բացատրեցին, որ Կոնգրեսի ստեղծման հետ կապված շատ հարցեր իրենց համար դեռ պարզ չեն։ Կոնգրեսի կառուցվածքը, կազմը, ունենալո՞ւ է Կոնգրեսը նախագահ թե ոչ, ինչպե՞ս են ընդունվելու որոշումները, կանոնակարգվելու ներքին փոխհարաբերությունները, ի՞նչ ռազմավարություն է իրականացվելու. այս հարցերի պատասխանները «Ժառանգությունը» ակնկալում է ստանալ առաջիկայում։ Կոնգրեսի՝ այսօր առաջադրած 3 խնդիրները՝ մարտի 1-ի ողբերգության բացահայտում, մամուլի ազատություն, քաղբանտարկյալների ազատում, «Ժառանգությունը» համարում է նաեւ իրենը, միանում է դրանց կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսելու առաջարկին եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, բայց, ինչպես ասաց Ստեփան Սաֆարյանը՝ դրանք կարճաժամկետ խնդիրներ են. «Ենթադրենք՝ 2009 թվականի սկզբի դրությամբ մարտի 1-ի ողբերգությունը բացահայտվել է, երկխոսությունը կայացել է, խնդիրները լուծվել են, դրանից հետո ի՞նչ է անելու Կոնգրեսը։ Ընդդիմադիր դաշտի նման ողջունելի համախմբումը միայն կարճաժամկետ խնդիրների շուրջ՝ ճիշտ չէ»։

«Ժառանգությունը» գերադասում է միանալ Կոնգրեսին՝ ծրագրային եւ ռազմավարական հստակեցումներից հետո, մինչդեռ, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, Կոնգրեսի նախաձեռնող խմբի պատկերացմամբ՝ անհրաժեշտ է միավորվել եւ հետո միայն ծրագիր ու ռազմավարություն մշակել։

Հայ ազգային կոնգրեսին «Ժառանգությունը» վերջնական պատասխան կտա այս հարցի հստակեցումից հետո։ Պատասխանի երկու տարբերակներն էլ՝ այո-ն եւ ոչ-ը, «Ժառանգությունում» հավանական են համարում։

 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio