ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԼՈՂԱՑՈՂ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Համաշխարհային Բանկը հայտնում է իր աջակցությունը Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաև այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարևոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար:
2009-03-03 01:03
Հայտարարության մեջ ասված է, որ փոխարժեքի ճշգրտումն անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա արտաքին ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:
Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարևոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե` համաշխարհային, և թե` տեղական շուկաներում, և այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման և կայունացման համար:
Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, ի շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի և գործուն բանկային համակարգի: Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով: Միաժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ պատրաստ է զգալիորեն մեծացնել իր համագործակցությունը հայկական բանկերի և այլ ընկերությունների հետ:
Մակրոտնտեսական կայունության և ազատ շուկայի ստեղծմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, և մենք պատրաստակամ ենք առաջիկայում ևս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..