Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.08
Գլխավոր  >  Լուրեր
«Շանթ» հեռուստաընկերության լրագրող, մեկնաբան Նվեր Մնացականյանը իր վրա հարձակումը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։ Նա ասել է, որ ինքնազգացողությունը լավ է, սակայն հանգստի կարիք ունի։ Հեռուստահաղորդավարը երկու օր աշխատանքի չի գնա։
2009-05-07 04:36
Նվեր Մնացականյանի վրա հարձակվել են մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ժամը 00։02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց։ Երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մնացականյանին եւ փախուստի դիմել:

Նվեր Մնացականյանը «Ա1+»-ին պատմել է դեպքի մանրամասները: «Մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո գալիս էի տուն, շենքի անկյունից նկատեցի նրանց, մուտքի մոտ երկուսով դեմ դիմաց կանգնած էին, շշնջում էին, ինչ-որ բան էին խոսում: Ինչ-որ բան կանխազգացի, հեռախոսը հանեցի, որ զանգեմ տղայիս, ինքը սովորաբար այդ ժամին տանն է լինում: Կանգնեցի: Հեռախոսն էի ուզում միացնեի` զանգը գնա, առանց որեւէ բառ ասելու, շրջվեցին եւ խփեցին, գցեցին գետնին: Բղավում էի, տղայիս էի կանչում, այդ ժամանակ հարեւանները շատ արագ արձագանքեցին, ինչը մեծ դեր խաղաց, որ շուտ փախչեն»,- պատմել է Նվեր Մնացականյանը: Ըստ նրա նկարագրության` հարձակվողները եղել են ատլետիկ կազմվածքով, գլխարկներով:

Նվեր Մնացականյանն «Ա1+»-ին ասել է, որ հարձակման փաստը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, որովհետեւ այլ գործունեություն չունի: Հարցին, թե չի կապում արդյոք վերջին օրերին ծավալվող Գագիկ Ծառուկյան-Ահարոն Ադիբեկյան բանավեճի հետ, նա ասել է. «Որեւէ բանի հետ չեմ կապում: Այնքան այդպիսի բաներ են լինում: Այդպիսի ամեն մի պատմությունը, որ սրանով ավարտվի, պատկերացնո՞ւմ եք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը պաշտոնապես հերքել է այն լուրերը, թե իբր «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը ծեծի է ենթարկվել Գագիկ Ծառուկյանի պատվերով։

«Դա չափազանց պրիմիտիվ քայլ կլներ մեր կողմից: Ես անգամ տեղյակ չեմ, թե արդյոք Մնացականյանի ծեծը համապատասխանում է իրականությանը: Կարծում եմ, այսօր երեկոյան, ինչպես միշտ, մենք նրան կտեսնենք «Շանթի» եթերում», - ասել է Գալստյանը «Արմինֆո»-ին, ավելացնելով, թե որպես լրագրող Նվեր Մնացականյանը խնդիրներ ունի Ահարոն Ադիբեկյանի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներն օբյեկտիվ ներկայացնելու առնչությամբ, սակայն դա արդեն նրա գործն է:

Նվեր Մնացականյանի վրա հարձակումը չի մեկնաբանում «Շանթ»-ի ղեկավարությունը։ «Կատարվում է հետաքննություն, հաշվի առնելով հենց այդ հանգամանքը, «Շանթ» հեռուստաընկերությունը առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից»,- հաղորդվում է «Շանթ»-ի «Հորիզոն» լրատվական հաղորդման ժամանակ լրագրողի վրա հարձակման մասին պատմող սյուժեից հետո։
  Կարդալ նաեւ  
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԵՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿԵԼՆ ՈՒ ԾԵԾԵԼԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԵՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ»
ԾԵԾԵԼ ԵՆ ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂԻ ԾԵԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵՂՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՄԱԲ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾԸ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌԻԹՈՎ
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio