Երեւանի ավագանու ընտրությունների՝ Հնարային հեռուստաընկերությամբ նախընտրական քարոզչության ժամին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եթեթրաժամին էկրաններին է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Հետախուզման մեջ գտնվող քաղաքական գործիչը խոսել է կապույտ վարագույրի ֆոնին՝ այնպես, որ ձայնագրման վայրն անճանաչելի լինի։ Տեսաձայնագրության որակը լավ չի եղել։ Ըստ երեւույթին, այն արված է եղել ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով։
Նիկոլ Փաշինյանը խոսել է մոտ երկու րոպե։ «Առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի, նրա առաջնորդ, Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը լինելու է ժողովրդի հաղթանակը»,- ասել է Փաշինյանը։
«Սիրելի ժողովուրդ, մեզնից յուրաքանչյուրը պետք է վճռականորեն ոչ ասի ընտրակաշառքին եւ բռնությանը, հարյուր եւ չգիտեմ քանի տոկոսանոց ցուցակներին։ Մեզնից յուրաքանչյուրը մայիսի 31-ին պետք է ներկայանա ընտրական տեղամաս եւ քվեարկի հանուն Հայաստանի ապագայի, եւ քվեարկի հանուն օրինականության, եւ քվեարկի հանուն մեր երեխաների, ովքեր պետք է ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Եւ ուրեմն, փոխենք Հայաստանը, սկսենք Երեւանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանը վարում է իր
անձնական կայքը եւ գրեթե ամեն օր հոդվածներ է հրապարակում
«Հայկական Ժամանակում»։
Նիկոլ Փաշինյանի վիդեոն Հանրային հեռուստաընկերության եթերում տեսնելու համար սեղմեք հոդվածին կցված Windows Media Player-ի նշանը։