Ավարտին են մոտենում 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո հարուցված քրեական գործով դատակա նիստերը։ Երկուշաբթի՝ հունիսի 22-ին տարբեր դատարաններում կհնչեն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի դատավճիռները։
2009-06-18 06:32
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ամբաստանվող Ալեքսանդր Արզումանյանի համար դատարանը պահանջել է 6 տարի, Սուրեն Սիրունյանի համար՝ 5 տարի ազատազրկման պատիժ։
Մյասնիկ Մալխասյանն էլ ամբաստանվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար եւ նրա համար էլ մեղադրողները 6 տարվա ազատազրկում են պահանջել։
Այս դատավճիռները կհրապարակվեն հունիսի 22-ին, ժամը 10։00-ին։
Այսօր Հրազդանի դատարանում այսօր պետք է հրապարակվեր 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու համար ամբաստանվող Սասուն Միքայելյանի դատավճիռը։ Սակայն Սասուն Միքայելյանը վատառողջ է եղել եւ չի կարողացել ներկայանալ դատարան։ Դատավոր Հրայր Սարգսյանը դատավճռի հրապարակումը հետաձգեց մինչեւ հունիսի 22-ը, ժամը 11:00-ն:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..