Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.07.30
Գլխավոր  >  Լուրեր
Ազգային Ժողովը քննարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը ՀՀ-ում համաներում հայտարարելու մասին եւ ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը։ Նախկինում Հայաստանում համաներում էր հայտարարվել 6 անգամ՝ 1992, 1995, 1997, 1998, 2001 եւ 2006թթ.-երին։
2009-06-19 06:26
Համաներման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։ Նա նշեց, որ համաներումը կարող է ազդել շուր երկու հազար մարդու վրա, որոնցին մոտ 500-ը բանտերից ազատ կարձակվի։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ելույթի սկզբում նշեց, որ համաներումը կարող է նպաստել հասարակության մեջ լարվածության մեղմացմանը։

Համաներման տեքստի 2-րդ կետում նշվում է, որ պատժից ազատվում են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված «2008թ.-ի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած» անձինք։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տվյալներով «Հայաստանում 51 քաղաքական բանտարկյալներից 18-ը չեն կարող օգտվել համաներումից»։ Օրինակ, 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համար, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու համար, դատախազները պահանջել են 9 տարվա ազատազրկում։ Համաներումն էլ ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի զենք զինամթերք պահելու հոդվածի դեպքում չի կիրառվում։

ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով համաներումով 2008թ.-ի մարտի 1-ի էջը չի փակվելու։ Նրա կարծիքով ճիշտ կլիներ համաներումը հայտարարել 2008թ.-ի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից հետո։ «Մարդիկ են զոհվել, 10 զոհ կա։ Ի վերջո չկան հստակ պատասխաններ այդ զոհերի վերաբերյալ»,- ասաց Թորոսյանը։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը առաջարկեց համաներումը տարածել նաեւ «նախագահական ընտրությունների քարոզարշավի, քվեարկության ու բողոքարկման փուլերում ձերբակալված, մեղադրվող, դատապարտված եւ/կամ հետախուզվող ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ համաներում կիրառել նրանց առաջադրված բոլոր հոդվածներով: Հիշեցնեմ, որ հետախուզման մեջ գտնվողներից են Խաչատուր Սուքիասյանը (225.1), Նիկոլ Փաշինյանը (225.1), Վիրաբ Մանուկյանը (225.1), Համլետ Հովհաննիսյանը (225.1), Սեվակ Ստեփանյանը (225.2)»:

«Սա է իմ պատկերացրած արդյունավետ, միավորող, համախմբող համաներումը: Այլապես մենք կունենանք միասնություն` հանած Սասուն Միքայելյան, Խաչատուր Սուքիասյան, Մուշեղ Սաղաթելյան, Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Սափեյաններ ընտանիք եւ այլոք: Թող ներող լինեն նրանք, ում անունը չհիշատակեցի»,- ասաց Սաֆարյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ համաներումը երկար սպասված եւ միանգամայն արադարացված քայլ է։ «Այն ունի թե մարդասիրական, թե քաղաքական նշանակություն»,- ասաց ԱԺ նախագահ։

Հովիկ Աբրահամյանը առաջարկեց, որ համաներումը կիսով չափ տարածվի նաեւ մարտի 1-ի գործով դատապարտված այն անձանց վրա, ովքեր 5-ից ավելի տարվա ազատազրկման են դատապարտվել, կամ որոնց ազատզրկման հոդվածների վրա համաներումը չէր ազդելու։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով մարտի 1-ի գործերով համաներումը պետք է ավելի վաղ կիրառվեր։ «Իշխանությունը ցուց է տալիս, որ չկա վրեժխնդրության պահ։ Պետք է քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի օր առաջ փակվի մարտի 1-ի ողբերգական էջը»,- ասաց Ռուստամյանը։ Նա էլ ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գեւորգ Դանիելյանին առաջարկեց, որ համաներումը կամ վերաբերվի 2008թ.-ի մարտի 1-ն առնչվող ազատազրկված բոլոր անձնաց վրա, կամ էլ որ ընդունվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը։

Քննարկումներից հետո Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի առաջարկն ընդունում է, եւ համաներման 7-րդ կետով սահմանվում է, որ պատժաչաձի չկրած մասը կիսով չափ կրճատվում է «2008թ.-ի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց» համար։

Այս ձեւակերպումը նույն Սասուն Միքայելյանի գործով կկիրառվի, սակայն սպասում է, որ նա կշարունակի ազատազրկված մնալ։ Հետախուզման մեջ գտնվողների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ համաներումը կարող էկիրառվել, եթե նրանք մինչեւ 2009թ.-ի հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին։ Ենթադրվում է, որ ներկայանալու դեպքում էլ նրանք ազատ կարձակվեն, եթե դատարանը նրանց դատապարտի մինչեւ 5 տարի ազատազրկման։
  Կարդալ նաեւ  
ՊԱՐԶՎԵԼ Է 2008-Ի ՄԱՐՏԻ ՄԵԿԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԱԾ ՈՍՏԻԿԱՆԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉԻ ԱՄԱՉՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԻՑ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՈՍՏԻԿԱՆ ԿԴԱՏՎԻ՞
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ(VIDEO)
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
ԵՐԵՔ ԴԱՏԱՎՃԻՌ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԱ
 
«    Հուլիս 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio