Շաբաթասկզբին Իրանահայ լրագրող եւ բլոգեր Արթին Առաքելյանը, հրապարակելով Թեհրանում տեղի ունեցող ցույցերի լուսանկարներ,
գրում է.
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թեհրանը հանգիստ չունի եւ նախագահական թեկնածու Միր Հուսեյն Մուսավիի հովանավորները ամբողջ քաղաքը իրենց լծի տակ են առնում: Այս պահին ոչ մի կանխատեսում հնարավոր չէ, պիտի սպասենք եւ տեսնենք, թե դեպքերը ինչպես են զարգանալու»։
Kornelij-ը
գրում է.
«Ինձ թվում է, որ պայքարը անիմաստության փուլի մեջ է մտնում։ Խռովությունների առաջնորդներ չկան։ Մուսավին կամ Ռաֆսանջանին ռադիկալ քայլեր ձեռնարկելու ունակ չեն, քանի որ նույն համակարգի մի մասն են»։
Գործնական ուղեւորությամբ Իրան մեկնած Pigh-ը հանդիպել է 12 իրանցի բեռնատարների վարորդների հետ։ Բլոգերը
գրում է.
«12-ից 10-ը աջակցում էին Ահմադիին։ Նրանցից 3-ը ադրբեջանցիներ էին եւ բավական տանելի խոսում էին հայերեն։ Ի զարմանս ինձ, նույնպես քվեարկել էին Ահմադիի օգտին»։
Infernoarm-ն
անդրադարձել է համաներման թեմային.
«Կարծես թե բոլորին բաց են թողնում, բացի երկուսից՝ Սասուն Միքայելյանից եւ Հարություն Ուռուտյանից։ Քանի որ ես չեմ հավատում Սերժի բարեսրտությանը եւ մտքի աշխատանքին, ենթադրում եմ, որ պարզապես մեր չտեսնված ԳերագույնԿոմիտեն վառոդի հոտ է առել»։
Bekaisa-ն ավելորդությունների ժամանակ չունի։ Իր բլոգում նա
գրում է.
«Մենք բոլորս բանտարկյալներ ենք, քանի դեռ բոլորս ազատ չենք։ Ազատություն բոլորին։ Մենք կպայքարենք, մինչեւ վերջին քաղբանտարկյալն ազատ արձակվի»։
Գեւորգյանը նույնպես
անդրադարձել է համաներման գործընթացին.
«Այնքան ժամանակ, քանի դեռ մեզ մատուցվող մեր իսկ պատմությունը կեղծ է, ու հեքիաթներով ու հնարանքներով լցված, քանի դեռ այն ծառայում է ոչ թե մեր սերունդներին կրթելու, այլ մեզ մանիպուլյացիաներով խաբելու ու մոլորեցնելու համար, մենք չենք կարողանա ըստ արժանվույն գնահատել մեր հասարակության կյանքն ու մաքուր սրտով ողջունել իրապես մարդասիրական, հանդուրժողականության ու գթասրտության ցանկացած արտահայտություն, ինչի այսօրվա օրինակն է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ։
[]
Այսպիսով մարդկանց մեծամասնությունը անկարող է պատասխանելու՝ ինչու՞ համաներում, ինչու՞ հիմա, ինչու՞ այս ֆորմատով և շատ ու շատ նման հարցերի»։
«Համաներումը նաեւ ընտրակեղծարարների համար էր լավ», –
հաղորդում է Reporter_arm-ը.
«Նրանցից երկուսը դատապարտվել էին հունիսի 16-ին եւ արդեն համաներման շնորհիվ ազատության մեջ են։ Մեկն էլ դատապարտվեց եւ ազատ արձակվեց այսօր»։
«Շատ լավ եղավ» խորագրի տակ Infernoarm-ը
մեջբերում է «7օր» էլեկտրոնային հանդեսից մի հատված այն մասին, որ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիդ Հակոբյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ տեղեկացրել է, որ չի պատրաստվում հրաժարվել Երեւանի ավագանիների խորհրդում իր տեղից։
«Ո՞վ է ավելի վատը, նա՞, թե այն մարդիկ, ովքեր իրեն լուրջ էին ընդունել եւ առաջ էին մղել։ Եվ դեռ քանի այսպիսի դանդաղ գործողության ռումբ կա Հայ ազգային կոնգրեսի ներսում»,-գրում է Infernoarm-ը։
«Կապանը, ինչպես եւ ողջ Հայաստանը, քննարկում է «Որոգայթ» սերիալի երկու առաջատար դերասանների` Արամ Միսկարյանի եւ Գեղամ Ղանդիլյանի մահվան լուրը», –
գրում է Փիղը:
«Զոհվածներին՝ Տեր, ողորմեա», –
գրում է Ahousekeeper-ը` անդրադառնալով «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսների` «Գարիկի եւ Գոքորի» մահվանը` ավտովթարի հետեւանքով.
«Շատ հետքրքիր է ուսումնասիրել ժողովրդի ռեակցիան՝ Հայաստանում տվյալ պահին երևի թե ամենամեծ ժողովրդայնություն վայելող սերիալի հերոսների զոհվելու լուրին», – խոստովանում է բլոգերը։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ՝ «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչը հիմնականում բացասական արձագանքների արժանացավ հայկական բլոգոսֆերայում: Այս առիթով Markgrigorian-ը
հարցնում է՝ դրա մեջ ինչ վատ բան կա։ Իսկ Kornelij-ն
արձագանքում է.
«Ադրբեջանցիների համար վատ է, որովհետեւ ստորագրել են ղարաբաղյան պատերազմի հերոսին ազատագրելու կոչի ներքո: Հայերի համար վատ է, որովհետեւ փաստաթուղթն այս դեպքում իր ուժը կորցնում է եւ գրոտեսկային է դառնում, քանի որ ադրբեջանցիների ստորագրությունները այն քաղաքականապես կողմնակալ են դարձնում»:
Դե – իսկ սոցիալական
Facebook եւ
Twitter ցանցերում, ինչպես նաեւ
YouTube վիդեոկայքում շաբաթավերջին մեկ այլ ցնցող լուր էր տարածվել. Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնական այցի ժամանակ, ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների։ Ոստիկանները ցրեցին ցույցը։ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի եւ ոստիկանության բախման փաստը արձանագրող տեսանյութը հայտվել է YouTube-ում:
Արթուր Պապյան (ditord.com)Լսել աուդիո տարբերակն այստեղ։