Ժամանակացույցը քննարկվել եւ ընդունվել է այսօր կայացած ԿԸՀ նիստում։ Հաստատվել է, որ հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները պետք է իրենց եթերի արժեքը հրապարակեն մինչև նոյեմբերի 19-ը: Համաձայն հաստատված ժամանակացույցի, ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների առաջադրման մասին փաստաթղթերը կընդունի 2007թ.-ի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը։ Նախագահի թեկնածուների գրանցման ժամկետն է 2007թ.-ի դեկտեմբերի 31-ից 2008թ.-ի հունվարի 20-ը: 2008թ.-ի փետրվարի 12-ից ժամը 20:00-ից արգելվելու է սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումը: Նախագահական ընտրությունների քարոզարշավը կանցկացվի հունվարի 21-ից փետրվարի 17-ը: Ընտրությունները նշանակված են փետրվարի 19-ին։ Նախագահական ընտրությունների նախնական արդյունքերը ԿԸՀ-ն ամփոփելու փետրվարի 20-ին ժամը 20:00-ին: Վերջնական արդյունքերը հրապարակվելու են փետրվարի 26-ին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, որ 2008թ.-ի նախագահական ընտրությունները «անցնելու են ազատ և արդար, ինչպե նախորդները»:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբՆյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..