Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.09.08
Գլխավոր  >  Լուրեր
ՀՀԿ 11-րդ համագումարը որոշեց 2008թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
2007-11-10 05:50

Այսօր կայացած ՀՀԿ համագումարը նախ Սերժ Սարգսյանին ընտրեց կուսակցության նախագահի պաշտոնում, ապա որոշեց նրա թեկնածությունն առաջադրել 2008թ.-ի նախագահական ընտրություններում։

ՀՀԿ համագումարն անցկացվում էր «Դինամո» մարզադահլիճում։ Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարին մասնակցում էր 658 պատվիրակ։ Մեծ էր շարքային հանրապետականների եւ հրավիրվածների թիվը։

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը իր ելույթում նշեց, որ այս պահին ՀՀԿ-ն ունի 135 հազար անդամ, եւ այդ թիվն անընդհատ աճում է։

Համագումարը մի քվեարկությամբ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀԿ նախագահի պաշտոնում։ Հաջորդ քվեարկությամբ ՀՀԿ

 
խորհրդի անդամների թիվը 66-ից դարձվեց 100։ Խորհրդի այդ 100 անդամները գրեթե բոլորն էլ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, համայնքապետներ ու գործարարներ են։

ՀՀԿ նորընտիր խորհուրդը որոշեց 2008 նախագահական ընտրություններում առաջադրել իրենց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Որպես ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, իր ելույթում Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձ կատարեց նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին հայտարարած Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքույթներից մեկում հայտարարում է, թե կազմաքանդելու է պետական բուրգը։ Ի պատիվ մեր ժողովրդի այսօր Հայաստանում ռեւանշիզմի վտանգը իսպառ բացակայում է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան է կորցրել իրատեսությունը, որ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից։ Պարտք չմնալու համար
 
մի խորհուրդ էլ ես տամ… Լավ կլիներ, որ նա մեղա գար, ներողություն խնդրեր հայ ժողովրդից իր գործած, մեղմ ասած, սխալների համար։ Վստահ եմ, չի անի, որովեհտեւ նա լեցուն է չարությամբ եւ անդառնալիորեն հետ է մնացել կյանքի ընթացքից։ Նրա հուսահատ փորձերը վերադառնալ նախագահական նստավայր միայն մի նպատակ ունեն՝ ոչ թե այդ պաշտոնում ծառայել սեփական երկրին ու ժողովրդին, այլ այդ պաշտոնում վրեժխնդիր լինել բոլոր նրանցից ովքեր երբեւէ մի սառը խոսք են ասել նրա հասցեին»,- ասաց ՀՀԿ նախագահը։

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ այն Հայաստանի մասին, որը պատկերացնում է նախագահական ընտրութուններից 5 տարի հետո։

«Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը լինելու է ամենամեծ պահանջարկ վայելող արժեքը։ Փոխադարձ հարգանքը, սերը եւ ներղամտությունը կլինեն մեր կենցաղավարության անբաժանելի մասը։ Ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը 5 տարի հետո տեսնում եմ որպես օրինաչափություն։ Հայկական ընտանիքների եկամուտները առնվազն կկրկնապատկվեն։ Ցանկացած նորաստեղծ ընտանիք բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավություն կունենա։ Վստահեցնում եմ, որ այս նպատակները իրատեսական են եւ իրագործելի։ Ուրեմն առաջ դեպի հաղթանակների Հայաստան, առաջ դեպի հաղթանակած Հայաստան»,- իր խոսքը եզրափակեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։

  Կարդալ նաեւ  
ԿԸՀ-Ն ՀԱՍԱՏԱՏԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՒՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՄ ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ՀԺԿ-Ն ԿԸՆԴՈՒՆԻ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ»
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ
ՀԱՄԱՐՅԱ ԻՆՉՊԵՍ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԳՈՐԾՈՂ ԱԺ-Ի ՀԵՏ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԵՏ
ԲՀԿ-Ն ԳՈՀ ՉԷ, ԲԱՅՑ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է, «ԵԹԵ ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ՉԵՍ, ԱՊԱ ՄԵՐ ԴԵՄ ԵՍ» ՄՈԴԵԼՈՎ»
ՀԱԿ. «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱՆ Է ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ՓԱՍՏԵՐԻ ԱՌՋԵՎ»
 
«    Սեպտեմբեր 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է­..

hackhack

Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio