ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ 5-8 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԼԻՄՊԻԱԴԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (VIDEO)
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ 5-8 տարի հետո Հայաստանը կարող է ամառային օլիմպիական խաղերի անցկացման առաջարկ ներկայացնել։
2009-02-16 02:38
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երեւանում բռնցքամարտի պատանեկան միջազգային մրցաշարի մասնակիցների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ղազախստանի հավաքականների ներկայացուցիչներին։
Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր են ամեն տարի Հայաստանում անցկացնել աշխարհի, Եվրոպայի տարբեր սպորտաձեւերի առաջնություններ, գավաթի խաղարկություններ։
«Դեռ օլիմպիադայի առաջարկ չենք անի։ Բայց, ինձ թվում է, որ մոտակա 5-8 տարի հետո պետք է օլիմպիադայի առաջարկ էլ անենք։ Հիմա հենց այնպես, օդի մեջ չենք անում (խմբ. օլիմպիադայի առաջարկը), որովհետեւ պետք է բոլոր պայմանները լինեն, նոր առաջարկ անենք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Երեւանում օլիմպիադա անցկացնելու համար Հայաստանը պետք է ունենա ամենաբարձր մակարդակի սպորտային միջոցառումներ անցկացնելու համար բոլոր պայմանները։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..